Մենք ներգաղթյալներին «ոչ» ասելու բարոյական լիակատար իրավունք ունենք. Կաչինսկի
Մենք ներգաղթյալներին «ոչ» ասելու բարոյական լիակատար իրավունք ունենք։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի իշխող՝ «Իրավունք եւ արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին, փոխանցում է «Ռադիո Լեհաստան»-ը։
Նրա խոսքով՝ քաղաքացիների անվտանգության սպառնալիքները, ինչպես նաեւ տնտեսական խնդիրները լեհական կառավարության գխավոր փաստարկներն են՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից ներգաղթյալներ ընդունելու դեմ։ Այս առումով Կաչինսկին անդրադարձել է Ֆինլանդիայի օրինակին, որը ժամանակին ընդունել է 100 ներգաղթյալի, իսկ այսօր արդեն երկրում 26 հազար ներգաղթյալ գոյութուն ունի։
Կաչինսկին նաեւ նշել է, որ Լեհաստանը մեղավոր չէ այն իրավիճակի համար, որում հայտնվել են փախստականները։ «Մենք չենք շահագործել այն պետություններին որտեղից ներգաղթյալները Եվրոպա են գալիս, նրանց աշխատուժը չենք օգտագործել, եւ վերջապես մենք նրանց Եվրոպա չենք կանչել։ Մենք նրանց «ոչ» ասելու բարոյական լիակատար իրավունք ունենք»,-եզրափակել է կուսակցության առաջնորդը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է