Գլենդեյլը ամենավատ վարորդներով ամերիկյան քաղաքներից է
Արդեն 12-րդ տարին հաջորդաբար Գլենդեյլը ճանաչվում է ամենամեծ թվով անզգույշ վարորդներ ունեցող քաղաքներից մեկը։
Ամերիկյան ապահովագրական ընկերությունը հրապարակել է այն քաղաքների ցանկը, որտեղ վարորդները հաճախ են հայտնվում վթարներրում; Ըստ հետազոտության՝ Գլենդեյլի վարորդների 83 տոկոսը ավելի հաճախ է վթարների մասնակից դառնում, քան մյուս քաղաքների վարորդները, հայտնում է Los Angeles Times-ը։
Սակայն Քալիֆորնիայի ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերով գրասենյակի ներկայացուցիչները համարում են, որ հետազոտությունը գիտական չէ, քանի որ հիմնված է ապահովագրական ընկերությունների, այլ ոչ թե իրական վթարների մասին տվյալների վրա։
Հետազոտության մեջ ներկայացված են ԱՄՆ 200 քաղաքների մասին տվյալները։
Նշենք, որ Գլենդեյլը ամենամեծ հայկական համայնք ունեցող ամերիկյան քաղաքն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է