Գողերը խաղալիք թալիսմանները վերադարձրել են Անգլիայի ժամանցային պուրակ
Անգլիական Սաֆոլք կոմսությունում ժամանցային պուրակի աշխատակիցները շատ են ուրախացել պուրակի թալիսմանները համարվող երկու փափուկ խաղալիքների վերադարձի կապակցությամբ, որոնք առևանգվել էին մի քանի օր առաջ, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը;
Արջուկ Վուդին ու ջրարջ Ռոննին Pleasurewood Hills պուրակի ամենահին բնակիչներից են, նրանց այստեղ են բնակվում 1983-ից ՝ այգու բացման օրվանից։
Դրանք անցած շաբաթ գողացել էին այգու հուշանվերների խանութից, հենց ցուցափեղկից։
Իսկ հունիսի 30-ին այգու մենեջերը գլխավոր մուտքի մոտ երկու մեծ տոպրակ է տեսել։ «Սկզբում մենք մտածեցինք, թե ինչ- որ մեկը իր կենցաղային թափոններն են դրանց մեջ լցրել ու թողել այստեղ, բայց հետո նկատեցինք փափուկ ականջը»,- ասում է այգու մամուլի քարտուղարը։
Թալիսմանները անվնաս վիճակում էին։
Սիրված խաղալիքների անհետացման մասին հաղորդագրությունը արագ տարածվել էր սոցցանցերով, օգտատերերը խնդրել էին առևանգողներին վերաբերող որևէ տեղեկություն իմացողներին հայտնել այդ մասին։
Այգու տեսախցիկները ֆիքսել էին գողերին, բայց այգու աշխատակազմը խոստացել էր, որ եթե խաղալիքները վերադարձվեն, ապա գողերը չեն պատժվի։
Վուդի ու Ռոնի թալիսմանները եզակի նմուշով էին պատրաստվել հատուկ Սաֆոլքի այգու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է