Թուրքիան անկեղծորեն ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ. երկրի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան անկեղծորեն ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ և խնդրել է Բրյուսելին առավել ինտենսիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Անկարայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո Յըլդըրըմը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել վերջին 40 տարիների ընթացքում:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով կառույցն ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։
Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է