ԱՄՆ-ն 6 երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրման նոր չափորոշիչներ է հաստատել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է առավելապես մահմեդական բնակչությամբ վեց երկրի քաղաքացիներին և բոլոր փախստականներին վիզաների տրամադրմանը վերաբերող նոր պահանջները: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Նրանցից կպահանջվի ապացուցել ընտանիքի մերձավոր անդամների կամ բիզնես կապերի առկայությունը Միացյալ Նահանգներում:
ԱՄՆ դեսպանատներ և հյուպատոսություններ հունիսի 28-ին ուղարկված նոր չափորոշիչների համաձայն՝ վեց երկրից դիմումատուները պետք է ապացուցեն, որ իրենց մերձավոր բարեկամները՝ ծնողները, ամուսինները, երեխաները, փեսան կամ հարսը, եղբայրները կամ քույրերն ապրում են ԱՄՆ-ում:
Նշվում է, որ տատիկներն ու պապիկները, թոռները, մորաքույրերն ու քեռիները, զարմիկները, ոչ հարազատ եղբայրները, նշանածները չեն համարվում մերձավոր բարեկամ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ գերագույն դատարանը երկուշաբթի վճիռ է կայացրել հօգուտ նախագահ Թրամփի՝ մասամբ վերականգնելով առավելապես մահմեդական բնակչությամբ 6 երկրի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանագրի ուժը: Ավելի վաղ ստորադաս դատարանի որոշումներն արգելափակել էին մարտի 6-ի հրամանագրի առանցքային հատվածները:
Դաշնային դատավորները երկու անգամ կանգնեցրել են նախագահի հրամանագրի իրագործումը, որով սահմանափակվում էր ԱՄՆ մուտքը մի շարք երկրների քաղաքացիների համար:
Թրամփը մարտի 6-ին ստորագրել է նոր հրամանագիր, որն ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելք է սահմանում հիմնականում մահմեդական բնակչությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրի՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:
Առաջին նմանատիպ հրամանագիրը Թրամփը ստորագրել էր հունվարի 27-ին, այսինքն՝ երդմնակալությունից մեկ շաբաթ անց: Այդ հրամանագրում «սև ցուցակում» ներառվել էր 7 պետություն՝ այդ թվում Իրաքը, որը երկրորդ տարբերակում հանվել է ցուցակից:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ