19-ամյա աղջիկը գնդակահարել է սիրեցյալին՝ հանուն Youtube-ում հետեւորդների թվի ավելացման
ԱՄՆ-ում 19-ամյա աղջիկը գնդակահարել է սիրեցյալին՝ հանուն Youtube-ում հետեւորդների թվի ավելացման։ Միջադեպը տեղի է ունեցել Մինեսոտայում։ Մոնալիզ Պերեզը կրակել է իր զուգընկերոջը՝ Պեդրո Ռուիզին, որը գիրքը պահել էր կրծքի շրջանում։ Վերջինը կարծում էր, թե գիրքը թույլ չի տա, որ փամփուշտն իրեն դիպչի։
Սակայն փորձարկումը ձախողվեց. Պեդրոն զոհվեց։ Մոնալիզը ձերբակալվել է եւ մեղադրվում է չկանխամտածված սպանության մեջ, փոխանցում է BBC-ն։
Աղջիկն այդ մասին սոցկայքում հայտարարել էր ողբերգությունից մեկ օր առաջ՝ պնդելով, որ դա Պեդրոյի գաղափարն է։ Հետեւորդների թիվն ավելացնելու եւ հայտնի դառնալու զույգի ցանկությունն այնքան մեծ էր, որ բթացրել էր առողջ մտածելու ունակությունը։ Գնդակահարությանը վկա են դարձել զույգի 3-ամյա որդին եւ 30 մարդ, որոնք դրան հետեւում էին օնլայն ռեժիմում։
Նշվում է նաեւ, որ Մոնալիզը հղի է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է