Կանադական ընկերությունը 43 աշխատատեղ է բացել սիրիահայերի համար
Էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվող կանադական ընկերությունը աշխատանքով է ապահովել բազմաթիվ սիրիահայերի, որոնք վերջերս են Կանադա տեղափոխվել։
Rex Power Magnetics ընկերությունը, որը գրեթե 300 աշխատակից ունի, 2016-ին ընդլայնման ագրեսիվ ծրագիր է իրականացրել, ավելացնելով վաճառքը 10 տոկոսով՝մինչեւ 60 մլն դոլար։ Սակայն, ընկերության համահիմնադիր Լեւոն Հասերջյանի խոսքով, ընդլայնումը պայմանավորված է եղել ոչ միայն բիզնես մոտեցումով, նպատակը սիրիահայերի համար աշխատատեղեր բացելն էր։ Հիմա ընկերությունում 43 սիրիահայ է աշխատում։
Ընկերության սեփականատերերը՝ Լեւոն ու Սիմոն Հասերջյան եղբայրները, մեծացել են Հալեպում։ Նրանք Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունը վերապրածների սերունդներից են, հայտնում է cbc.ca-ն։ Նրանց ընտանիքի համար կարեւորը կրթությունն էր։ Երբ Սիմոնը 19 տարեկան էր, իսկ Լեւոնը՝ 16, ծնողները նրանց ուղարկել են քրոջ մոտ՝ Տորոնտո, քանի որ Սիրիայում կրթությունը թանկ էր։ Երկու եղբայրներն էլ ինժեներական կրթություն են ստացել Տորոնտոյի համալսարանում։
2017-ին եղբայրները մտադիր են ընդլայնել արտադրությունը ու եւս 15 աշխատատեղեր ստեղծել ու ուզում են էլի փախստականների վարձակալել։
Տորոնտոյում փախստականների բաշխման հարցերով գործակալության ներկայացուցիչ Մարիո Կալլան նշել է, որ վերջին 10 տարիներին Rex Power Magnetics ընկերությունը աշխատատեղեր է տրամադրել տարբեր երկրներից՝ Ֆիլիպիններից, Վիետնամից, Հնդկաստանից, Շրի Լանկայից, Պակիստանից, իսկ հիմա էլ Սիրիայից եկած փախստականներին։ Նա նշում է, որ ընկերությունը Կանադայում օրինակ է ծառայում մյուսներին՝ ցույց տալով, որ նման կադրային քաղաքականությունն իրեն արդարացնում է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է