Աշխարհը «ցնցած» տեսանյութում կնոջը մեջքից հարվածած և գետնին տապալած տղամարդը խոստովանել է իր մեղքը (տեսանյութ)
Բուլղարացի տղամարդը, ով ամիսներ առաջ հայտնվել էր տեսահսկման համակարգերից ստացված տեսանյութում՝ Բեռլինի կայարաններից մեկի աստիճաններին մի կնոջ մեջքից հարվածելիս, խոստովանել է իր մեղքը, գրում է The Daily Mail-ը:
«Ես ինքս տեսանյութը տեսնելիս զգացի, որ դա սարսափելի էր»,- դատարանում ասել է 28-ամյա Սվետոսլավ Ստոյկովը:
Հարվածից հետո 26-ամյա կինը գլխիվայր ընկել էր աստիճաններից՝ կոտրելով ձեռքն ու վնասելով գլուխը:
Ստոյկովը դատարանին ասել է, որ խոստովանում է, որ «հարվածել է կնոջը և գցել աստիճաններից», սակայն հավելել է, որ չի հիշում հարձակումը, քանի որ ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ է դա արել:
Բացի այդ, նա նշել է, որ նույն օրը վիճաբանություն է ունեցել իր կնոջ հետ: Նա գիտակցել է, որ նման բան է արել միայն, երբ տեսել է համացանցում իրավապահների կողմից հրապարակված տեսանյութը, որը մեծ վրդովմունք է առաջացրել ամբողջ աշխարհում:
Ստոյկովը ձերբակալվել է դեկտեմբերին՝ Ֆրանսիայից Բեռլին վերադառնալուց հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է