Ռուսական «Գազպրոմ»-ը լքում է թուրքական շուկան
Գազպրոմը» կարող է լքել Թուրքիայի ներքին շուկան՝ մնալով միայն որպես գազ արտահանող, հաղորդում է «Կոմերստանտ»-ը։
Գազպրոմբանկն ավարտում է Promak ընկերությունը լքելու գործընթացը, որը Թուրքիա ռուսական գազի երկու ներկրողների՝ Enerco-ի եւ Avrasya-ի վերահսկիչ մասնաբաժնին է տիրապետում (60 տոկոս)։
Ավելի վաղ «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը հայտնել էր թուրքական մյուս ակտիվը՝ Bosphorus gas-ը վաճառելու՝ ընկերության ծրագրերի մասին։ Մեդվեդեւի խոսքով՝ թուրքական շուկան «անկանխատեսելի է» եւ լիրայի արժեզրկման պատճառով կորցնում է գրավչությունը։
«Գազպրոմ»-ին է պատկանում Bosphorus gas-ի բաժնետոմսերի 71 տոկոսը։ Իր մասնաբաժինն ընկերությունը կվաճառի տեղական Sen Group-ին, որին պատկանում են նաեւ մնացյալ 29 տոկոս բաժնետոմսերը։
Շուկան լքելը կարող է ուժեղացնել «Գազպրոմի» բանակցային դիրքը գնի շուրջ վեճերում, քանի որ ընկերությունն այլեւս հետաքրքրված չի լինի իրացման բիզնեսի շահութաբերությունը պահպանելու հարցում։
Այնուամենայնիվ, «Գազպրոմ»-ի՝ թուրքական շուկան լքելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացված չէ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է