Արաբական ավիաընկերությունն ուղևորներին առաջարկել է վճարել «առանց հարևանների» տեղերի համար
Միացյալ Արաբական Էմիրությունների Etihad Airways ազգային ավիաընկերությունը նոր ծառայություն է ներկայացրել ուղևորների համար, որոնք ցանկանում են ճանապարհորդել առանց հարևանների: Այս մասին հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս ծառայությունը հասանելի է ավիաընկերության էկոնոմ կարգի ուղևորների համար: Չվերթի տոմսն առցանց ամրագրելու դեպքում ուղևորը կարող է խնդրել ազատ թողնել մեկից մինչև երեք հարևան նստատեղ՝ կախված չվերթի ծանրաբեռնվածությունից և ինքնաթիռի սրահի կառուցվածքից:
Այս կերպ ճանապարհորդը հնարավորություն կունենա ավելի հարմարավետ թռիչք ունենալ: Նոր ծառայության գինը դեռևս անհայտ է, սակայն ավիաընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գինն ընդունելի կլինի: Ուղևորը կտեղեկացվի այն մասին, արդյոք նրա հայցը բավարարվել է, չվերթից 30 ժամ առաջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է