Ավստրալացիների գրեթե մեկ երրորդն իրեն չի ասոցացնում որեւէ կրոնի հետ
Ավստրալացիների զգալի քանակություն իրեն չի ասոցացնում որեւէ կրոնի հետ։ Եթե 2011-ին այդպես էր համարում ավստրալացիների 22 տոկոսը, ապա 2016-ին արդեն 30 տոկոսը, հայտնում է Newsru-ն։
Ըստ 2016-ի վերջին մարդահամարի տվյալների՝ երկիրը բազմադավանանք է, քրիստոնեությունն ամենատարածված կրոնն է , այն դավանում է ավստրալացիների 52 տոկոսը։
Մարդահամարի ժամանակ կրոնի պատկանելիության մասին տողում պահանջվում էր նշել դավանանքը։ Ավստրալացիների գրեթե մեկ երրորդը հայտնել էր, որ որեւէ կրոն չի դավանում։ Այսպիսով ոչ կրոնապաշտ ավստրալացիները առաջին տեղում են հայտնվել։ Նրանց հաջորդում են կաթոլիկները (22,6%) ու անգլիկանները (13,3%)։ Իսլամ դավանելու մասին հայտնել է բնակչության 2․6 տոկոսը, իսկ բուդդայականություն՝ 2․4 տոկոսը։
Բյուրոն նշում է, որ վերջին 50 տարիներին քրիստոնյաների թիվը նվազել է, եթե 1966-ին ավստրալացիների 88 տոկոսն էր իրեն քրիստոնյա համարում, ապա 1991-ին՝ 74 տոկոսը, իսկ 2016-ին այդ ցուցանիշն ավելի է նվազել։
Ընդ որում Ավստրալիայում սկսել են տարածվել սիկհականությունը, իսլամն ու բուդդայականությունը։ Հինդուականությունը զգալի աճ է ունեցել 2006-2016 թ թ։
Ավստրալիայում 2011-ի մարդահամարի տվյալներով 24 մլն մարդ է բնակվում, որոնցից մոտ 670 հազարը բնիկներն են։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է