Եվրոպայում բանկային քարտերը կփոխարինվեն մատանիներով
Մոտ ապագայում Եվրոպայի փողոցում սպիտակ մատանիներ կրող մարդկանց հնարավոր կլինի նկատել. Նիդերլանդական բանկն իր ծառայությունների վճարահաշվարկային նոր միջոց է փորձարկում:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Kerv բրիտանական ընկերության մտածած նոր վճարային համակարգը ենթադրում է սովորական մատանու մեջ միկրոչիպի տեղադրումը, որը համալրված կլինի տիրոջ բանկային հաշվի տվյալներով: Այդ միջոցով ծառայությունների և ապրանքների համար հնարավոր կլինի վճարել մեկ շարժումով` մոտեցնելով ձեռքը դրամարկղի մոտ գտնվող տերմինալին:
Աղբյուրի հաղորդմամբ` հաջող փորձարկումների դեպքում նորարար մատանիները կառաջարկվեն շահագրգիռ բանկերի հաճախորդ հանդիսացող ֆիզիկական անձանց: Բրիտանական ընկերության տվյալներով` նորույթն արդեն տասնյակ բանկային հաստատությունների է հետաքրքրել:
Վճարային նման համակարգի առավելությունը, ծրագրավորողների խոսքով, գործարքի լիակատար անվտանգությունն է: Փորձարկման շրջանում, այնուամենայնիվ, գնումների արժեքը կսահմանափակվի 50 եվրոյով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է