Անկարայում բողոքի ակցիա է տեղի ունեցել իշխանությունների դեմ, կան ձերբակալվածներ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ երկրում արտակարգ դրության ընթացքում իրականացվող զանգվածային կադրային զտումների։ Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը։
Նշենք, որ անցյալ տարի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում Նախարարների խորհրդի որոշմամբ իրականացվում են լայնամասշտաբ կադրային զտումներ երկրի բոլոր ոլորտներում։
Իրենց աշխատանքը հետ պահանջող բազմաթիվ արդեն նախկին պետական աշխատողներ փորձել են բողոքի ակցիա իրականացնել Անկարայի Յուքսել պողոտայում, սակայն հանդիպել են ոստիկանության միջամտությանը։
Անկարայի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որով արգելել էր բողոքի ակցիայի իրականացումը։
Ոստիկանության հետ բախումների հետևանքով ձերբակալվել է 4 ակտիվիստ։

















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը