Պուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման մասին հարցով ներկայացուցչին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Պետական դումայում եւ Դաշնային խորհրդում Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ: Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության համացանցային պորտալում, փոխանցում է Lenta-ն:
«Պետքարտուղար, ՌԴ պաշտպանության փոխնախարար Պանկով Ն.Ա.-ին նշանակել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ Դաշնային ժողովի պալատներում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ՀՀ ԶՈւ-ի եւ ՌԴ ԶՈւ-ի Զորքերի (ուժերի) միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման ժամանակ»,- նշված է հրամանում:
2016 թվականի նոյեմբերին Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Հայաստանի հետ հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում 2 երկրների միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը: Ստեղծվող կառույցը պետք է զինված հարձակման, ինչպես նաեւ այլ մարտահրավերների եւ կողմերի անվտանգությանը սպառնալիքների դեպքում ակտիվ արձագանք ապահովի:
Խմբավորման հրամանատարին նշանակում է Հայաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցնելով: Խմբավորման հրամանատարին ուղղված օպերատիվ կառավարման հրահանգները մշակվում են Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի շտաբի եւ Հայաստանի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության կողմից, որից հետո դիտարկվում են 2 կողմերի Գլխավոր շտաբների պետերի կողմից:
Խաղաղ ժամանակաշրջանում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Գլխավոր շտաբին, իսկ ռազմական ժամանակաշրջանում` կողմերի համաձայնությամբ հնարավոր է նաեւ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին ենթարկվելը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է