Ռուսները Ստալինին, Պուտինին ու Պուշկինին պատմության ամենաականավոր մարդիկ են անվանել
Ռուսական «Լևադա կենտրոն» հետազոտական կազմակերպության անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ ռուսների մեծ մասի կարծիքով՝ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու պոետ Ալեքսանդր Պուշկինը պատմության ամենաականավոր դեմքերից են:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, սոցիոլոգները կազմել են ռուսների կարծիքով ամենաականավոր պատմական դեմքերի ցանկը: Ըստ այդմ՝ Ստալինը հավաքել է 38%, Պուտինն ու Պուշկինը՝ 34%, Լենինը՝ 32%, Պետրոս Առաջինը՝ 29%:
Լավագույն տասնյակում ներառվել են նաև տիեզերագնաց Յուրի Գագարինը, գրողներ Լև Տոլստոյն ու Միխայիլ Լերմոնտովը, խորհրդային զորավար Գեորգի Ժուկովը, Եկատերինա 2-րդ կայսրուհին:
Նշվում է, որ «Լևադա կենտրոն»-ի սոցհարցմանը մասնակցել է 18 և դրանից բարձր տարիքային խմբերի 1.600 ներկայացուցիչ՝ Ռուսաստանի 137 բնակավայրից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է