Կատարն անիրատեսական է անվանել արաբական երկրների պահանջները
Կատարն անիրատեսական է անվանել ճգնաժամի կարգավորման նպատակով արաբական պետութունների ներկայացրած պահանջները ու կոչ է արել վերանայել դրանք, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդուրահման Ալ Թանիի հայտարարությունը։
Նախարարը նաեւ Կատարի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն անվանել է «անօրինական» ու երկրի ինքնիշխանությունը խախտող։
Կատարի ԱԳՆ-ն փաստաթուղթն ուսումնասիրելուց հետո կներկայացնի համապատասխան պատասխանը, որը կփոխանցվի Քուվեյթի միջոցով, որը միջնորդի դեր է կատարում կարգավորման ջանքերում, հայտնում է «Ալ Ջազիրան»։
Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Քուվեյթի միջնորդությամբ Կատարին են փոխանցել իրենց պահանջների ցանկը, որոնք անհրաժեշտ է կատարել Կատարի դիվանագիտական մեկուսացումը դադարեցնելու համար։ Այդ պահանջների ցանկի մանրամասները հրապարակել են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում ամերիկյան «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը։
Արաբական չորս երկրները Կատարից պահանջում են խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, փակել Կատարի տարածքում Թուրքիայի ռազմակայանն ու «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը։ Այդ բոլոր պահանջների կատարման համար Դոհային տասը օր ժամանակ է տրամադրվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է