Al Jazeera․ Հեռուստաալիքի փակման պահանջը խոսքի ազատությունը ճնշելու փորձ է
Կատարական Al Jazeera հեռուստաընկերությունը խոսքի ազատությունը ճնշելու փորձ է անվանել հեռուստաալիքի փակման պահանջը, որը Կատարի իշխանություններին ներկայացրել են մի խումբ արաբական երկրներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք՝ հեռուստացանցի աշխատակիցներս, համարում ենք, որ Al Jazeera-ի փակման ցանկացած փորձ ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում տեսակետների ազատությունը խլացնելու ու տեղեկություններ ստանալու մարդկանց իրավունքը սահմանափակելու փորձ։ Մենք հայտնում ենք որեւէ կառավարության կամ իշխանության ճնշմանը չենթարկվելով՝ պրոֆեսիոնալ լրագրությամբ զբաղվելու մեր իրավունքի մասին»,- ասվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ։
Արաբական երկրները՝ այդ թվում Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը, որոնք մինչ այդ խզել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները, այդ երկրին են ներկայացրել 13 կետից բաղկացած պահանջների ցանկ։
Այդ պահանջներից է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, Al Jazeera-ի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումն ու երկրում թուրքական ռազմաբազայի փակումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է