Թուրքիան մերժել է Կատարում թուրքական ռազմաբազան փակելու պահանջը
Թուրքիան մերժել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի ու Բահրեյնի՝ Կատարում թուրքական ռազմաբազան փակելու պահանջը։ Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը նշել է, որ բազայի փակվելու պահանջը դեռ չի տեսել, սակայն ակնարկել է, որ Անկարան մտադիր չէ վերանայել Կատարի հետ հարաբերությունները, որոնք հանգեցրել են բազայի ստեղծմանը, փոխանցում է Reuters-ը։
Նրա մեկնաբանությունները հնչել են չորս արաբական երկրների՝ Կատարին իրենց 13 կետից բաղկացած պահանջների ցանկը ներկայացնելուց հետո, որոնց թվում է նաեւ թուրքական բազայի փակումը։
«Նման պահանջը, եթե այն իսկապես գոյություն ունի, նշանակում է միջամտություն երկկողմանի հարաբերություններին»,-նշել է Ըշըքը՝ հավելելով, որ դրա փոխարեն Թուրքիան կարող է մեծացնել իր ներկայությունը Կատարում։
«Թուրքական բազայի ամրապնդումը դրական քայլ կդառնա Պարսից ծոցի անվտանգության ենթատեքստում։ Կատարի հետ համաձայնագրի վերանայումը մեր օրակարգում ներառված չէ», - նշել է Ըշըքը։
Նրա խոսքով՝ Կատարում Թուրքիայի ներկայությունը պետք է առավելություն համարվի ամբողջ Պարսից ծոցի համար։ «Կատարի բազան թուրքական բազա է եւ բազա, որը կապահովի Կատարի եւ տարածաշրջանի անվտանգությունը»,-հավելել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է