Կորեայի նախկին նախագահի ընկերուհին բանտում կանցկացնի երեք տարի
Սեուլի Կենտրոնական օկրուգային դատարանը Ցոյ Սուն Սիլին՝ երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհուն և կոռուպցիոն սկանդալի գլխավոր գործող անձին, երեք տարվա ազատազրկման է դատապարտել դստեր համար ապօրինի արտոնությունների ստացման գործով: Այս մասին հայտնել է «Ռենհապ» գործակալությունը:
Դա առաջին դատավճիռն է այն 13 գործերից մեկի վերաբերյալ, որով մեղադրանքներ են առաջադրված պետության նախկին ղեկավարի լավագույն ընկերուհուն: Դատարանը Ցոյ Սուն Սիլին մեղավոր է համարել այն բանում, որ նա, օգտագործելով իր կապերը, կազմակերպել է դստեր անօրինական ընդունվելը երկրի հեղինակավոր համալսարաններից մեկում, ինչպես նաև, որ ուսման ժամանակ աղջկան բարձր գնահատականներ էին նշանակում գոյություն չունեցող զեկուցումների և չհանձնված քննությունների համար: Այս գործով համալսարանի ղեկավարության երկու նախկին անդամներ նույնպես դատապարտվել են 2 և 1,5 տարվա բանտարկության:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է