Թուրքիան սպառնալիք է ազատատենչ ու խաղաղասեր մարդկանց համար ողջ աշխարհում. ԱՄՆ կոնգրեսական
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսական Դանա Ռոհրաբախերի ելույթը, որով վերջինս կոչ էր արել պետական մակարդակով ուշադրություն դարձնել և դատապարտել մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հարձակումը:
Ինչպես գրում է The Armenian Weekly-ն, հունիսի 16-ին Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհրաբախերը, ով հանդիսանում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի` Եվրոպայի, Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահը, հայտարարել է, որ «Թուրքիայի կառավարությունն ապացուցում է, որ իրենից վտանգ է ներկայացնում ոչ միայն հայերի, այլև աշխարհի ցանկացած վայրում խաղաղասեր մարդկանց համար»:
«Նախագահ Էրդողանը բռնակալ է և արմատական իսլամիստ: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները լրջորեն ուշադրություն դարձնի այդ երկրի հետ դաշնակցության և հարաբերությունների կարգավորմանը», - ընդգծել է կոնգրեսականը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է