Եվրոպան բախվել է ազգայնական պոպուլիզմի եւ քսենոֆոբիայի հետ. Եվրոպայի խորհուրդ
Եվրոպան բախվել է ազգայնական պոպուլիզմի, շարունակվող ահաբեկչությունների եւ 2016 թվականին ներգաղթյալների հոսքով։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովի ամենամյա զեկույցում։
Փաստաթղթում ասվում է, որ 2016-ին բնորոշ էր ազգայնական պոպուլիզմը։ Ռասիստական բնույթ կրող վիրավորական հայտարարությունները, շարունակվող ատելությունն ու քսենոֆոբիան աննախադեպ մակարդակի են հասել եւ շատ դեպքերում ներառվել քաղաքական մեյնստրիմում։
«Այսօրվա Եվրոպայում պոպուլիզմի մեծացումը խորը անհանգստության տեղիք է տալիս, հատկապես, երբ խոսքը փոքրամասնություններին է վերաբերում, այդ թվում՝ ներգաղթյալներին ու փախստականներին»,-հայտարարել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբերն Յագլանդը։
Նա քաղաքական գործիչներին կոչ է արել անել հնարավոր ամեն բան՝ այդ վտանգավոր տենդենցը դադարեցնելու եւ ինկլյուզիվ հասարակությունների շուրջ աշխատելու ուղղությամբ։
Իր հերթին, հանձնաժողովի նախագահ Քրիսթիան Օուլունդը նշել է, որ ավելացել են քաղաքական եւ տեղեկատվական դաշտում ատելություն սերմանող հայտարարությունները։ Նա կոչ է արել հակազդել այդ երեւույթին։ Ըստ նրա՝ խորհրդարանականների եւ լրատվամիջոցների էթիկայի ներքին օրենսգրքում պետք է նման արտահայտությունների համար պատժամիջոցներ նախատեսվեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է