Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից է. The Washington Post
Ամերիկյան The Washington Post պարբերականը Վրաստանը ներկայացրել է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից մեկը: Ինչպես փոխանցում է Georgia Today-ը, հոդվածում նշվում է, որ համաշխարհային համավարակը ցույց է տվել, որ փոքր երկրներն ավելի լավ են գլուխ հանում նման խնդիրներից, մինչդեռ այնպիսի խոշոր երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը, համավարակը հատկապես լուրջ հետևանքների է հանգեցրել:
«Միևնույն ժամանակ որոշ ոչ մեծ երկրներ նոր ճանաչում են ստացել, քանի որ աշխարհն այժմ հետևում է նրանց հաջողությանը»,- ասվում է պարբերականի հոդվածում:
Հոդվածագիրն ընդգծում է, որ մինչ հարևան Ռուսաստանում մոլեգնում է կորոնավիրուսը, Վրաստանը հանգստության կղզի է դարձել: 3.75 մլն բնակչությամբ երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը 700-ից քիչ են, մահացել է 12 մարդ, ինչը բարձր գնահատակի է արժանացել Առողջապահության համաշխարհային կամզակերպության կողմից:
Պարբերականն ընդգծում է, որ երկրի կառավարության կողմից ճիշտ ժամանակին ընդունված միջոցառումները, ինչպիսին են հունվարի վերջից սահմանված պարտադիր ջերմաչափումն օդանավակայաններում և միջազգային չվերթների սահմանափակումը, օգնել են կանգնեցնել վիրուսի տարածումը:
«Քովիդ-19»-ի դեմ պայքարի հաջող օրինակների շարքում պարբերականն ընդգրկել է նաև Վիետնամը, Կոստա Ռիկան, Լիբանանը և Նոր Զելանդիան:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ