Ադամ Շիֆն ու նրա գործընկերները աջակցել են թուրքական ներդրումներն արգելող օրինագիծը
Կոնգրեսական Ադամ Շիֆն ու նրա 9 գործընկերները նամակ են ուղարկել Քալիֆորնիայի Սենատի նախագահին, աջակցություն հայտնելով օրինագծին, որը նահանգի կենսաթոշակային հիմնադրամներին արգելում է ներդրումներ անել այն ընկերություններում, որոնք պատկանում են, վերահսկվում կամ կառավարվում են Թուրքիայի կառավարության կողմից։
Նամակում ասվում է, որ անցյալում Քալիֆորնիան արդեն արգելել է կենսաթոշակային հիմնադրամներին ներդրումներ անել այն ոլորտներում, որոնք հակասում են նահանգի արժեքներին։ Օրինակ դա վերաբերում էր ածուխ արդյունահանող ընկերություններին։ Առաջարկված օրինագիծը արգելափակում է ապագա ներդրումները, որոնք անմիջականորեն կապակցված են թուրքական կառավարության հետ, օրինակ պետական պարտատոմսերը։
«Հաշվի առնելով Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա վերջին հարձակումը, նաեւ Հայոց ցեղասպանության շարունակվող ժխտումը, Քալիֆորնիայի այդ քայլը կդառնա պատշաճ պատասխան»,- նշվում է նամակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է