Բրյուսելի կայարանում պայթունը մարոկացի էր կազմակերպել
Նախօրեին Բրյուսելի կենտրոնական կայարանում պայթյունը կազմակերպել էր 36-ամյա մարոկացին։ Նրա ուղեբեռում եղել են մեխեր ու գազի բալոններ։ Այս մասին հայտնել է բելգիական դատախազությունը։ Կասկածյալին սպանել են դեպքի վայր ժամանած զինվորականները, փոխանցում է RFI.-ն։ Իշխանությունները չեն հայտնել կասկածյալի անունը, միայն սկզբնատառերը՝ Օ․Զ․։ Շեշտում են նաեւ, որ նրա մասին հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել՝ ահաբեկչության մասին գործերի կապակցությամբ։
Հունիսի 20-ին 20։30-ին «ոչ հզոր պայթյուն» է տեղի ունեցել Բրյուսելում Կենտրոնական կայարանի շենքում։ Բելգիայի դատախազությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է կոչել։ Վերջին տվյալներով, պայթուցիկ սարքը գտնվել է չարագործի ուղեբեռում։ Կայարանի շենքից տարհանվել են հարյուրավոր մարդիկ։ Հարձակվողից բացի ոչ ոք չի տուժել։
Ականատեսների խոսքով, տղամարդն ունեցել է «մահապարտի գոտի», իսկ պայթյունից առաջ նա բղավել է «Ալլահ Ակբար»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ