ԵՄ-ն անտեսել է Էրդողանի՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում նոր փուլ սկսելու մասին կոչը
Եվրամիությունն անտեսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում նոր փուլ սկսելու մասին կոչը, այս մասին գրում է diken.com.tr կայքը:
Էրդողանը կոչ էր հղել ԵՄ անդամ երկրներին նոր փուլ սկսել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության հետ կապված բանակցություններում և քննարկել մինչ օրս երկու կողմերի գործած սխալները:
«Եվրամիության խոսնակներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ նման բան նրանց օրակարգում չկա, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը կախված է Թուրքիայի՝ մարդու իրավունքների և մամուլի ազատության հետ կապված հարցերում կատարելիք քայլերից», - գրում է կայքը:
Հիշեցնենք, որ քննադատելով ԵՄ-ին Թուրքիայի հանդեպ իր պարտականությունները չկատարելու համար՝ Էրդողանն ասել էր. «Աշխատենք, որտեղ բացեր ունենք՝ ասեք, մենք լրացնենք դրանք»:
2016թ.-ի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը:
Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ