Սպիտակ Տունն ամենևին չի կարծում, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ պատերազմի շեմին է կանգնած
Սպիտակ Տունն ամենևին չի կարծում, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ պատերազմի շեմին է կանգնած Սիրիայում, հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ Սիրիայի մասին երկկողմանի հռչակագրի շրջանակում Պենտագոնի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խոցել է սիրիական կործանիչը:
«Այս տարածաշրջանում գործող տարաբնույթ ուժերի միջև թշնամանքի աճը ոչ ոքի չի օգնում»,- նշել է Սփայսերը, հավելելով, որ ԱՄՆ-ն հույս ունի թուլացնել լարվածությունը Ռուսաստանի հետ կապի ուղիները պահպանելու միջոցով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ «Սիրիայի երկնքում ռուսական ավիացիայի մարտական հանձնարարությունների իրագործման շրջաններում յուրաքանչյուր օդային օբյեկտ, այդ թվում միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը, ռուսական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից կընկալվեն որպես օդային նշանակետեր»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է