Մոգերինի. ԵՄ-ն կոչ է անում Քաթարի ճգնաժամը կարգավորել երկխոսության միջոցով եւ առանց լարվածության
Եվրամիությունը տարածաշրջանի երկրներին կոչ է անում Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար ուղիղ բանակցություններ սկսել, լարվածությունը մեղմել եւ աջակցել Քուվեյթի միջնորդական ջանքերին: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք բոլորին կոչ ենք անում լարվածությունը մեղմել եւ ուղիղ երկխոսություն սկսել: ԵՄ-ն ուղղակիորեն շահագրգռված է Պարսից ծոցի երկրների միմյանց հետ համագործակցությամբ: Նրանք բոլորը մեր գործընկերներն են ահաբեկչության դեմ պայքարում, տնտեսության ոլորտում, նրանք նաեւ մեր գործընկերներն են տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման փորձերում: Ցանկացած դժվարություն, ցանկացած լարվածություն, իսկ դա մշտապես առկա է, պետք է կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ քննարկումների, երկխոսության, ընդհանուր միջոցների որոնման ճանապարհով եւ քաղաքական փոխգործակցության շրջանակում»,- լրագրողներին ասել է Մոգերինին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է