Լոնդոնի հյուսիսում մզկիթի մոտ բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ. տուժածներ կան
Լոնդոնի հյուսիսային Ֆինսբերի Փարք շրջանում մզկիթի մոտ բեռնատարը մխրճվել է երեկոյան աղոթքից վերադարձող մարդկանց բազմության մեջ: Ոստիկանության տեղեկացմամբ՝ ստացված վնասվածքներից մեկ մարդ տեղում մահացել է, 8 վիրավորի հիվանդանոց են տեղափոխել: Բեռնատարի վարորդը ձերբակալված է: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը պոտենցիալ ահաբեկչություն է դիտարկում:
Մեծ Բրիտանիայի Մահմեդականների խորհրդի ղեկավար Հարուն Ռաշիդ Հանը Twitter-ում գրել է, որ վարորդը կանխամտացված է վրաերթի ենթարկել մարդկանց, որոնք վերադառնում էին երեկոյան աղոթքից: Նա նաեւ հաղորդել է, որ բեռնատարը մարդկանց վրաերթի է ենթարկել մզկիթից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ՝ մահմեդականների սոցիալական օգնության կենտրոնի մոտ:
Բեռնատարի 48-ամյա վարորդը ձերբակալված է, իրավապահները շրջապատել են դեպքի վայրը, շտապ օգնության մեքենաներ են ժամանել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է