Հռոմի պապն աղոթում է Լոնդոնի հրդեհի հետեւանքով զոհվածների համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Լոնդոնի բազմահարկ շենքում հրդեհի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ բարձր գնահատել փրկարարների աշխատանքը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմաբ՝ հայտնել է Սուրբ գահի մամուլի ծառայությունը:
«Նորին սրբությունը տխրել է՝ տեղեկանալով Լոնդոնում ավերիչ հրդեհի եւ մարդկային ողբերգական զոհերի ու տուժածների մասին: Նա զոհերի հոգիները վստահում է Աստծո ողորմածությանը եւ իր անկեղծ ցավակցություններն է հայտնում նրանց ընտանիքներին»,- նշված է Վեսթմինսթերի արքեպիսկոպոս, կարդինալ Վինսենթ Նիկոլսին հղած հեռագրում:
Լոնդոնի ամենաբարեկեցիկ շրջանի՝ Հյուսիսային Քենսինգթոնի 24-հարկանի բնակելի շենքում հրդեհը բռնկվել է չորեքշաբթի գիշերը: Զոհվել է առնվազն 30 մարդ (լրատվամիջոցները հայտնել են 70 մարդու մասին), 24 տուժածներ գտնվում են հիվանդանոցներում, նրանցից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Հրշեջների հաղորդմամբ՝ հրդեհի հետեւանքով կարող էր տուժել մոտ 120 ընտանիք: Տարհանվել եւ մոտակա հասարակական կենտրոններում, մզկիթներում եւ եկեղեցիներում է տեղավորվել մինչեւ 600 մարդ: ԲՆակելի շենքի բնակիչների մեծ մասը ծագումով Աֆրիկայից են եւ Մերձավոր Արեւելքի երկրներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է