ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Տաջիկստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդել է, որ երկրում մեծացել է ահաբեկչական հարձակումների հավանականություոնը, այդ թվում՝ ամերիկյան շահերի դեմ: Այս մասին ասված է դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակված հաղորդագրությունում, գրում է Gazeta-ն:
«Չնայած վերջին շրջանում Տաջիկստանում ահաբեկչական խմբավորումները ոչ մի հարձակում չեն իրականացրել, վտանգն առկա է, իսկ վերջին 6-12 ամիսներին նման հարձակումների վտանգը կարող էր աճել»,- ասված է հաղորդագրությունում:
Դիվանագետների տվյալներով՝ ահաբեկչական միանգամից մի քանի խմբավորումներ կարող են Տաջիկստանի տարածքում հարձակումներ ծրագրել, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատան եւ ամերիկյան շահերի դեմ:
Այդ կապակցությամբ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմոտենալ Աֆղանստանի սահմանին եւ խուսափել մարդաշատ հանրային վայրերից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է