ԻՊ ահաբեկիչները որպես «կենդանի վահան» են պահում Մոսուլի ավելի քան 100 հազար բնակչի. ՄԱԿ
Ավելի քան 100 հազար մարդ թակարդում է մնում Մոսուլի պատմական հատվածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գորհայինների կողմից որպես «կենդանի վահան»: Այդ մասին Ժնևում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրաքում փախստականների գործով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Բրունո Գեդոն, գրում է ТАСС-ը:
«Ավելի քան 100 հազար քաղաքացիական անձ հնարավոր է դեռևս Հին քաղաքում է»,- նշել է նա՝ բացատրելով, որ խոսքը մարդկանց մասին է, ովքեր «հիմնականում պահվում են որպես կենդանի վահան»:
Գեդոյի խոսքերով՝ ԻՊ-ի գրոհայինները Մոսուլի սահմաններից դուրս բռնում էին մարտերից փախչող խաղաղ բնակիչներին և ստիպում էին նրանց վերադառնալ քաղաք: Նա նշել է նաև ծանր դրության մասին, որում հայտնվել են քաղաքացիները՝ առանց ջրի, սննդի և էլեկտրականության:
Ինչպես հայտնել է Գեդոն, Մոսուլում անցած տարվա հոկտեմբերին Մոսուլի ռազմական գործողության մեկնարկից ի վեր իրենց տներից հեռացել է 862 հազար մարդ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...