Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը բացատրություն տալու համար կանչվել է արտգործնախարարություն
ԱՄՆ-ն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 12 թիկանապհներին Վաշինգտոնում բռնություն կատարելու մեղադրանքով ձերբակալելու որոշում է կայացրել:
«CnnTürk» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին ձերբակալելու որոշման մասին համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել են Վաշինգտոնի ոստիկանության պետ Փիթեր Նյուշեմը և Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրել Բոուսերը: Մամուլի ասուլիսի ժամանակ ուշադրություն են գրավել Էրդողանի թիկնապահների նկարները, որոնց վրա գրված է եղել. «որոնվում են»:
Վաշինգտոնի ոստիկանության պետը հայտնել է, որ բացահայտել են խաղաղ ցույցարաների նկատմամբ բռնություն կիրառած 16 անձի, որոնցից 2-ը ԱՄՆ-ի, 2-ը Կանադայի, իսկ մյուսները Թուրքիայի քաղաքացիներ են: Խաղաղ ցուցարարների վրա հարձակում կատարած անձինք ԱՄՆ ժամանելուն պես կձերբակալվեն:
Թուրքական «Aydınlık» լրատվական կայքը հայտնում է, որ Էրդողանի 12 թիկնապահներին ձերբակալելու որոշման մասին հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Պետքարտուղարը Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայողներին ներկայացված մեղադրանքները համարում է հստակ ուղերձ այն մասին, որի ԱՄՆ չի հանդուրժում խոսքի ազատությունը ճնշելու համար բռնության դիմող անձանց:
Թիլերսոնի հայտարարությունը լրագրողներին ներկայացրել է պետքարտուղարության մամուլի Խոսնակ Հիթեր Նոուերթը, որը պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱՄՆ-ն պահանջելու է արտահանձնել որոնվող անձանց, ասել է. «Հետաքննության շրջանակներում շարունակվում է փաստերի քննությունը: Թե ինչպիսի հավելյալ քայլերի կարիք կլինի, դեռ կքննարկենք: Մեր քայլերը մեղադրանքներին համաչափ կլինեն: Մենք անվտանգության մարմինների հետ միասին աշխատում ենք, որ բռնության պատասխանատունները այս գործողությունների համար պատասխանատվություն կրեն»:
Նշենք, որ Էրդողանի թիկնապահների նկատմամբ ձերբակալման որոշումը դժգոհությունն է առաջացրել Թուրքիայիում: Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը բացատրություն տալու համար կանչվել է արտգործնախարարություն:
Հիեցնենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի դեմ բողոքելու համար հայ, քուրդ, եզդի և ասորի համայնքների ներկայացուցիչները հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ: Էրդողանի անվտանգության աշխատակիցները խմբով հարձակվել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ անցկացվող խաղաղ ցույցի մասնակիցների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Ցուցարարներից մի քանիսը լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ