Եգիպտոսում դեմ են կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելուն
Եգիպտոսի ընդդիմությունը դեմ է Կարմիր ծովում երկու անմարդաբնակ կղզիները Սաուդյան Արաբիային հանձնելուն։ Մի շարք քաղաքական կուսակցություններ քննադատել են երկրի նախագահին՝ կղզիները Էր Ռիադին փոխանցելու հետ կապված եւ հունիսի 16-ին մարդկանց կոչ արել դուրս գալ Թահրիրի հրապարակ՝ բողոքի ակցիայի։
Հազարավոր մարդիկ են միացել Facebook-ում «Հող հանձնելը դավաճանություն է» ակցիային։
Եգիպտական պետական MENA գործակալության տվյալներով՝ ապօրինի բողոքի ակցիայի եւ նախագահին վիրավորվելու համար ութ մարդ է ձերբակալվել։ PressTV-ի տվյալներով՝ բողոքի ակցիաների սկզբից իշխանությունները 40 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ երեք լրագրողի։
Տիրան եւ Սաֆիր կղզիները հանձնելու հակառակորդներ պնդում են, որ դրանք Եգիպտոսի տիրապետության տակ են գտնվել դեռ 1906 թվականից՝ մինչեւ Սաուդյան Արաբիայի կազմավորումը։
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբում Եգիպտոսի խորհրդարանը հավանության է արժանացրել կղզիները Սաուդյան Արաբիային հանձնելու համաձայնագիրը։ Դրա համաձայն՝ Կահիրեն Էր Ռիադից մի քանի միլիարդ դոլարի օգնություն կստանա։ Համաձայնագիրը պետք է հաստատի երկրի նախագահը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է