ՌԴ ՊՆ-ն ոչնչացրել է «Իսլամական պետության» առաջնորդ ալ-Բաղդադիին (տեսանյութ)
Սիրիայում, Ռաքքայի հարավում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքր ալ-Բաղդադին: Նա մասնակցում էր ահաբեկչական խմբավորման առաջնորդների հետ նիստին, որոնք քննարկում էին զինյալների հեռացումը Ռաքքայից, այսպես կոչված, «հարավային միջանցքով»: Զինյալների առաջնորդը գտնվում էր իրաքյան Մոսուլում, բայց կարողացավ լքել քաղաքը մինչ իրաքյան բանակի գրոհը:
Հետախույզ թռչող սարքի տվյալների հիման վրա ռուսական «Су-35» և «Су-34» ինքնաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկիչների պարագլուխների տեղակայման վայրի ուղղությամբ Ռաքքայում: Նշվում է կրակի տակ են հայտնվել ոչ միայն բարձրագույն հրամանատարությունը, այլև միջին օղակների մոտ 30 դաշտային հրամանատար և նրանց թիկնազորի մինչ 300 զինյալ: Ոչնչացվածների թվում է նաև Ռաքքայի էմիրը և «Իսլամական պետության» անվտանգության ծառայության պետը:
Հարվածը հասցվել է 2017 թվականի մայիսի 28-ին, բայց հայտարարությունը տարածվել է այսօր՝ տվյալները ճշտելուց հետո: Վաշինգթոնը նախօրոք տեղեկացվել էր ռուսաստանյան ռազմատիեզերական ուժերի հարվածի մասին:
Մանրամասները՝ «Вести.ru»-ի տեսանյութում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ