Թրամփի հետ հանդիպումը չեն արագացնում. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում խոսել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ՌԴ ղեկավարը հույս է հայտնել, որ երբևէ կհանդիպի Թրամփին:
«Կարծում եմ՝ մենք երբևէ կհանդիպենք, երևի: Բայց մենք ամենևին էլ չենք արագացնում այդ գործ»,- Սթոունի հարցին պատասխանել է Պուտինը:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Թրամփը դեռևս պետք է հարաբերություններ կառուցի ներքին գերատեսչությունների, ինչպես նաև դեմոկրատների ու հանրապետականների հետ:
«Երբ ԱՄՆ վարչակազմը պատրաստ լինի պրակտիկ աշխատանքի, մենք անհապաղ կպատասխանենք»,-հավելել է Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2 պետությունների ղակավարները կարող են հանդիպել «Մեծ 20-յակ»-ի (G20) գագաթաժողովի շրջանակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է