Անկարան քննադատել է 18 թուրքերին մեղադրանք առաջադրելու՝ ԱՄՆ իշխանությունների որոշումը
Անկարան քննադատել է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ ցուցարարների վրա հարձակվելու կապակցությամբ 18 թուրքերին մեղադրանք առաջադրելու՝ ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը։ Թուրքիայի ԱԳՆ-ն համարում է, որ ԱՄՆ-ն դրա համար «իրավական բազա» չունի։
«Այդ որոշումը, որը կայացրել են ԱՄՆ իշխանությունները կանխակալ է ու իրավական հիմքեր չունի»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Թուրքիայի դեսպանատան առջեւ վեճի պատճառն այն էր, որ անվտանգության տեղական մարմինները անկարող էին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել․․․ Թուրքիայի քաղաքացիները չեն կարող պատասխանատվություն կրել տեղի ունեցած միջադեպի համար», -մեջբերում է թուրքական ԱԳՆ-ի հայտարարությունը Reuters-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է այն 18 մարդու անունները, որոնց դեմ առաջադրվել են մեղադրանքներ ՝ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։ Նրանցից 9-ը անվտանգության աշխատակիցներ են, 3-ը՝ թուրք ոստիկաններ։ Բացի դրանից Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հայտնել է,որ քննիչնեը ուսումնասիրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը մայիսի 16-ի միջադեպում, բայց նշել է, որ չնայած առկա տեսագրություններին ու այլ ապացույցներին, դեռ չկա բավականաչափ հավաստի պատճառ նրա կալանավորման համար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...