Եվրախորհրդարանը Մարին Լը Պենին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
Եվրախորհրդարանը հինգշաբթի վերջնական որոշում է կայացրել ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին՝ Ֆրանսիայի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փարիզի դատախազությունն ավելի վաղ նախաձեռնել է Լը Պենի նկատմամբ հետաքննություն, նրա աշխատակիցները կասկածվում են ապօրինի ճանապարհով Եվրախորհրդարանում որպես քաղաքական գործչի օգնական տեղավորվելու համար:
Ստրասբուրգում վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ այդ որոշման օգտին քվեարկել է պատգամավորների մեծամասնությունը: Չորեքշաբթի Լը Պենին անձեռնմխելիությունից զրկելու խորհուրդ էր տվել Եվրախորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը:
Չորեքշաբթի Եվրախորհրդարանը որոշել է զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից Մարին Լը Պենի հորը՝ «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարին Լը Պենին՝ «խտրականության, ատելության կամ ռասայական հիմքով բռնության դրդման» համար: Այդպես եվրախորհրդարանականները բավարարել են Ֆրանսիայի իրավապահ մարմինների դիմումը: Վերջիններս մտադիր են 88-ամյա քաղաքական գործչին ներգրավել քրեական պատասխանատվության՝ ռասայական ատելություն հրահրելու մեղադրանքով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...