Թոշակառուն թալանել է բանկը, որպեսզի զայրացնի իր կնոջը
ԱՄՆ-ում 71-ամյա թոշակառուն, որը բանկ է թալանել, իր խոստովանությամբ արժանացել է դատավորի, դատախազի ու նույնիսկ թալանված բանկի ներկայացուցիչների կարեկցանքին։ Դատարանում Ջոն Ռիփլը հայտնել է, որ որոշել է թալանել բանկը, որպեսզի զայրացնի իր կնոջն ու բանտում հայտնվի։ Իր գործողությունները նա բացատրել է դեպրեսիայով, որը սկսվել էր սրտի վիրահատությունից հետո, հայտնում է KansasCity-ն
Մեղադրող կողմը դատարանից խնդրել է ներողամտություն տղամարդու նկատմամբ, որը երբեք դատված չի եղել, ոչ էլ օրենքի հետ խնդիրներ է ունեցել։ Արդյունքում 37 ամսվա ազատազրկման փոխարեն Ռիփլը դատապարտվել է վեց ամիս տնային կալանքի ու տուգանքի։
Այս տարվա հունվարին Ռիփլը եկել էր Քանզաս – սիթի բանկ, գանձապահին մի երկտող հանձնել, որտեղ գրված էր․ «Ես ունեմ ատրճանակ, ինձ փող տվեք»։ Գանձապահը նրան մոտ երեք հազար դոլար է փոխանցել։ Ջոնը վերցրել է փողը, նստել բանկի ֆոյեում ու սկսել սպասել ոստիկանությանը։ Նա հետագայում խոստովանել է, որ այդ գրությունը ինքը կնոջ ներկայությամբ է գրել, ասելով, որ ավելի լավ է բանտ նստի, քան կնոջ հետ նույն տանն ապրի։ Չնայած Ռիփլի կինը ներկա էր դատարանի դահլիճում ու ըստ ամենայնի՝ Ջոնը արդեն վերանայել է իր տեսակետները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է