Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Աֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ) Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Հայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետ

Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի
Աշխարհ

Թուրքիայի տարածաշրջանային դերակատարումը համոզիչ չէ

Վաղուց մոռացության են մատնվել այն երջանիկ օրերը, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական կարգախոսն էր «ոչ մի խնդիր հարեւանների հետ»։ Այսօր Անկարան բախվում է նոր դիվանագիտական մարտահրավերների, մինչ ներքին քաղաքականությունը երկրում բեւեռացված է, ինչպես երբեք։ Այս մասին ասվում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Մարկ Պիերինիի հոդվածում։

Հեղինակի խոսքով, մինչ Թուրքիայի ղեկավարությունը ավելի է մեկուսացվում իր ավանդական դաշնակիցներից, Անկարան կարծես փորձում է Ռուսաստանի գրկում պատսպարվել, նաեւ հանդես է գալիս ոչ համոզիչ տարածաշրջանային դերով։

Մի կողմից Թուրքիան բախվում է դժվարությունների քրդական հանրաքվեի հետ կապված, որը սեպտեմբերի 25-ին է ծրագրված։ Միաժամանակ Անկարան ստիպված է վրդովված հետեւել , թե ինչպես է ԱՄՆ օգնում սիրիական քրդերին՝ այդ թվում զենքով։ Հեղինակի խոսքով,չնայած Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին Անկարայի մասնակցությանը, Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումների տարբերոթյունը դեռ շատ խորն է։

Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա Կատարի՝ Թուրքիայի մոտ դաշնակցի հետ ճգնաժամը, անկասկած, հետեւանքներ կունենա։ Թուրքիան անմիջապես միջնորդություն է առաջարկել ճգնաժամի կարգավորման գործում, սակայն, ըստ վերլուծաբանի, դա դժվար թե հնարավոր լինի։ Նախ Թուրքիա ու Կատարը կապված են ռազմական համաձայնագրով, երկրորդ՝ Թուրքիան մշտապես գժտված է Եգիպտոսի հետ։ Այնպես որ Անկարան դժվար թե կարողանա չեզոք միջնորդի դերում հանդես գալ արաբական աշխարհի ամենասուր վեճերից մեկում։

Եւս մեկ կարեւոր իրադարձություն է Ռուսաստանից «Ս400» համալիրների գնումը Թուրքիայի կողմից։ «Եթե գործարքը ավարտին հասցվի՝ ապա թուրքական ղեկավարությունը դրանից իրեն բավարարված կզգա, դա կդառնա յուրատեսակ փոխհատուցում ԱՄՆ-ից ու ԵՄ-ից մեկուսացման համար»,- գրում է վերլուծաբանը։

Նա կարծում է, որ էլ ավելի կարեւոր է, որ այդ գործարքը ռազմավարական ձեռքբերում կդառնա Ռուսաստանի համար, քանի որ սպառազինումների կարեւոր համակարգը տեղակայված կլինի ՆԱՏՕ-ի ռազմական ճարտարապետության կենտրոնում ու գործարքի ավարտը կհանգեցնի ՆԱՏՕ-ից Անկարայի որոշակի օտարացմանը։

Այս համատեքստում, ըստ վերլուծաբանի, կարեւոր է նաեւ Ինջիրլիկ բազայից զինվորներին դուրս բերելու՝ Գերմանիայի որոշումը։ Արգելելով գերմանացի խորհրդարանականներին այցելել Ինջիրլիկ՝ Անկարան ավելի է բարդացրել ԵՄ-ի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները։ Այդ բարդ իրավիճակում կարելի է մոռանալ ԵՄ- Թուրքիա հարաբերություների հեռանկարների մասին։ «Հաշվի առնելով Թուրքիայում ներքին քաղաքական առաջնայնությունները՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կսահմանափակվի քաղաքական ու տնտեսական երկխոսությամբ, ԵՄ- Թուրքիա մաքսային միությունում հնարավոր բարելավումներով ու 2016-ի մարտին կնքված միգրացիոն գործարքի կարգավորման ուղիներով»,- համարում է հեղինակը։

NEWS.am