Թիլերսոնը Կոնգրեսին կոչ է արել Ռուսաստանի հետ «կառուցողական երկխոսության» հնարավորություն տալ Թրամփին
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախազգուշացրել է օրենսդիրներին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ չընդունեն, քանի որ դա կարող է խոչընդոտել Մոսկվայի հետ «կառուցողական երկխոսությանը»։
«Ես կոնգրեսին կոչ եմ անում նախագահի համար հնարավորություն ապահովել անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով զարգացող դիվանագիտական իրավիճակը, փոփոխել պատժամիջոցները»,- ասել է Թիլերսոնը, ելույթ ունենալով Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովում։ «Ըստ էության, մենք խնդրում ենք դրսեւորել ճկունություն, որպեսզի մենք մանեւրելու հնարավորություն ունենանք, բայցեւ պահպանենք կառուցողական երկխոսության հնարավորությունը»։ Թիլերսոնը շեշտել է Ռուսաստանի հետ տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ բանակցությոններում «ճկունություն» պահպանելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, ինքը համաձայն է կոնգրեսականների այն տեսակետին, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է