Հնարավոր երկրաշարժին 18 մլն-անոց Ստամբուլը պատրաստ չէ. բնակիչների ու փորձագետների մտահոգությունները
Վերջին երկու օրերին Էգեյան ծովում գրանցված ստորգետնյա ցնցումները, որոնք 6.2 և 4.5 մագնիտուդ ուժգնությամբ զգացվեցին Թուրքիայի Իզմիր քաղաքում, ինչպես նաև առավել քիչ ինտենսիվությամբ ցնցումներով խուճապի մատնեցին Թուրքիայի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի բնակչությանը, շարունակում են մնալ թուրքական մամուլի և փորձագետների ուշադրության կենտրոնում։
Մինչ փորձագետները զգուշացնում են հնարավոր նոր ու առավել ուժգին ցնցումների մասին, շատերը փաստում են, որ շուրջ 18 մլն բնակչությունը ունեցող Ստամբուլը հնարավոր նոր երկրաշարժին դիմակայելու բնավ պատրաստ չէ։
Թուրքական «Էվրենսել» պարբերականի հետ զրույցում Թուրքիայի ինժեներների խորհրդի նախագահ Ջեմալ Գյոքչեն նշում է, որ 1999թ.-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը թեև փոքր-ինչ հեռու էր Ստամբուլի բուն կենտրոնից և գտնվում էր հարևան Իզմիթ նահանգի Քոջաելի շրջանում, սակայն նույնսիկ այդ պարագայում Ստամբուլի որոշ թաղամասեր ամբողջովին ավերվեցին։ Ըստ նրա՝ զոհեր գրանցվեցին անկազմակերպ վիճակի, ապաստարանների խնդրի չհամակարգված լինելու և մի շարք այլ խնդիրների հետևանքով։ Գյոքչեն համոզված է, որ այդ առումով այժմ վիճակն ավելի վատ է, քան 1999թ.-ին, քանի որ բնակչության բազմացման հետ զուգահեռ նոր ապաստարաններ չեն կառուցվել, իսկ եղածները անհամաչափ են ցրված քաղաքի տարբեր շրջաններում։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սերվեթ Բայլանն իր հերթին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 430-ից ավելի ապաստարաններից այժմ գործում են միայն 77-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է