Պուտինը մեկնաբանել է Քլինթոնի՝ իրեն Հիտլերի հետ համեմատելը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմից իրեն Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերի հետ համեմատելը, գրում է gazeta.ru-ն:
«Մեզ համար դրանում ոչ մի նոր բան չկա: Մենք անձամբ ենք իրար ճանաչում: Նա էներգիայով լի կին է: Մենք ևս կարող էինք նրա վերաբերյալ տարբեր համեմատություններ անել, բայց քաղաքական կուլտուրայից ելնելով՝ զերծ ենք մնում ծայրահեղ հայտարարություններից»,-պատասխանել է Պուտինը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2014թ. Քլինթոնը, խոսելով Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու մասին, Պուտինին համեմատել էր Հիտլերի հետ: Այն ժամանակ ՌԴ ղեկավարն ասել էր, որ նման արտահայտությունները վկայում են Քլինթոնի թուլության մասին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...