ԵՀ-ն կարող է պատժել Հունգարիային, Լեհաստանին ու Չեխիային փախստականներ ընդունելուց հրաժարվելու համար
ԵՀ-ն Հունգարիայի, Լեհաստանի ու Չեխիայի նկատմամբ գործարկել է խախումների վերացման ընթացակարգ՝ փախստականների տեղավորման հարցում ԵՄ խորհրդի որոշումները չկատարելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՀ հայտարարությունը։
Նշում են, որ նշված երկրներին կարող են սպառնալ խոշոր տուգանքներ, իսկ ամենախիստ պատժամիջոցը կարող է դառնալ ԵՄ Խորհրդում ձայնի իրավունքից զրկելը։
2015-ի աշնանը ԵՄ երկրները որոշում են կայացրել իրենց տարածքում տեղավորել 160 հազար աֆրիկացի փախստականների, որոնք այդ պահին գտնվում էին Հունաստանում ու Իտալիայում։ Քվոտաները բաշխվել են ԵՄ մյուս երկրների բնակչության համամասնությամբ ու մի շարք այլ գործոններ հաշվի առնելով։ Լեհաստանը պարտավորվել էր ընդունել 7 հազար մարդու, Չեխիան՝ 1․6 հազար, Հունգարիան՝ 1․3 հազար, Սլովակիան՝ 900 մարդու։
Հիմա միգրացիոն քվոտաների կատարմանը դեմ են «Վիշեգրադյան խմբի» բոլոր երկրները՝ Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան ու Չեխիան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է