Հայ եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի տոնը
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այսօր նշում է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որտոնի առիթով ժամը 10:20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, մասնակցությամբ ուխտավորների, կառաջնորդվի Ս. Գայանե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի մասունքները:
Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն:
Qahana.am-ի փոխանցմամբ, Դիոկղետիանոս կայսեր օրոք, Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս.Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում, Էջմիածնում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները:
Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է