Շուրջ 600 ուկրաինացի վիզային ռեժիմի ազատականացման առաջին իսկ ժամերին հատել է Եվրամիության սահմանները
Ուկրաինայի և Եվրամիության միջև ազատ վիզայի ռեժիմի գործարկման առաջին իսկ ժամերին ԵՄ երկրների սահմանները կենսաչափական անձնագրերով հատել են շուրջ 600 ուկրաինացիներ: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Ուկրանայի Պետական սահմանապահ ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, FRONTEX սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության փորձագետները, որոնք ներկայացնում են Չեխիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Էստոնիան, Սլովակիան, Իտալիան, Սլովենիան, Լիտվան, խորհրդատվական աջակցություն են ցույց տալիս Ուկրաինայի Պետսահմանային ծառայության աշխատակիցներին, որոնք ավիացիոն և ավտոմեքենաներով հատման սահմանային կետերում են աշխատում:
Ինչպես հաղորդվում էր, ազատ վիզայի ռեժիմն Ուկրաինայի և Եվրամիության միջև պաշտոնապես ուժի մեջ է մտել հունիսի 11-ի գիշերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է