Բրազիլիայի նախագահն արդարացվել է
Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերն արդարացվել է նախընտրական քարոզչության ապօրինի ֆինանսավորման գործով։ Համապատասխան որոշումը կայացրել է Գերագույն ընտրական դատարանը, փոխանցում է BBC-ն։
Դատարանի յոթ անդամներից չորսը կողմ է քվեարկել Թեմերի դեմ գործը փակելուն, երեքը՝ դեմ։
Թեմերի հասցեին մեղադրանքները վերաբերում են 2014-ի ընտրական քարոզարշավը ֆինանսավորելուն, որին նա մասնակցում էր նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ միասին։ Թեմերը, որ հաղթանակից հետո զբաղեցրել էր փոխնախագահի պաշտոնը, Ռուսեֆի իմփիչմենթից հետո փոխարինել է նրան նախագահի պաշտոնում։
Եթե դատարանը Թեմերին մեղավոր ճանաչեր, ընտրությունների արդյունքները կչեղարկվեին, հետեւաբար Թեմերը կարող էր զրկվել իր պաշտոնից։
Նախագահող դատավորի կարծիքով, ընտրությունների չեղարկման համար ներկայացվել էին թեկնածուների կոռումպացվածության բավականաչափ ապացույցներ։ Սակայն մյուս դատավորները չէին համաձայնել նախագահի հետ՝ հայտնելով, որ նախընտրական քարոզչության ֆինանսավորման համար ապօրինի նվիրատվություննեի օգտագործման փաստը ապացուցված չէր։
NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է