Պետության բոլոր օղակները դեր են ունեցել Հրանտ Դինքի սպանության մեջ. թուրք լրագրող
Հրանտ Դինքի սպանության գործով հերթական նիստի ժամանակ վկայություն է տվել Դինքի սպանության մասին գիրք գրած լրագրող Նեդիմ Շեները։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ լրագրող Նեդիմ Շեները դատարանում հայտարարել է, թե իրեն 2011–ին որպես «Էրգենեկոն»–ի անդամ ձերբակալել էին, քանի որ ինքը ուսումնասիրում էր Դինքի սպանությունը։ «Պետության բոլոր օղակները դեր են ունեցել Դինքի սպանության մեջ։ Մեկը տեղեկացած է եղել, մյուսը աչք փակել, մյուսներն էլ տարբեր դեր ստանձնել։ Դինքի սպանության բացահայտման գործը պետության պատվի գործն է»,–ասել է Նեդիմ Շեները։
Ըստ Նեդիմ Շեների, Դինքի սպանությունը հասկանալու համար պետք է նայել Դինքի հրապարակած «Սաբիհա Գյոքչենի 80–ամյա գաղտնիքը» հրապարակումը։ «Այդ հրապարակումից հետո ԶՈՒ գլխավոր շտաբը թիրախավորեց Դինքին, իսկ երկրորդ թեւով գործի մեջ մտավ «Ազգային հետախուզության ծառայությունը»։ Դինքի սպանության մեջ քաղաքական գործիչներ էլ կան։ Դինքի սպանության դատը դեռեւս ստի վրա է փորձում շարժվել։ Եթե ուզում եք գտնել սպանության պատասխանատուին, ուշադիր հետեւեք դատին հնչող ստերին, քանի որ Դինքի դատը միայն մանիպուլյացիաներով է առաջ գնում։ Դինքի սպանության գործով պետք է դատել Դինքի սպանության գործով վճիռ կայացրած դատավորներին»,–ասել է Նեդիմ Շեները դատական նիստին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է