Սաուդյան Արաբիայի հավաքականը չի հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն այսօր չեն մասնակցել լռության րոպեին, որը հայտարարվել էր աշխարհի առաջնության ընտրական փուլի Ավստրալիայի հետ խաղից առաջ: Այն նվիրված է եղել ահաբեկչության պատճառով վերջերս Լոնդոնում զոհ դարձած մարդկանց հիշատակին:
Նշենք, որ Անգլիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների շարքը սկսվել էր հունիսի 3-ին, երբ փոքր ավտոբուսը վրաերթի էր ենթարկել տասնյակ անցորդների: Ապա երեք ահաբեկիչներ դանակներով հարձակվել էին խաղաղ բնակիչների վրա: Արդյունքում՝ 7 մարդ զոհվել է, իսկ 48-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Նշենք, որ Ավստրալիա – Սաուդյան Արաբիա հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 3:2:
Եւ այս ամենից հետո աշխարհում որոշ երկրներ, կառավարություններ կանգնում են Սաուդյան Արաբիայիթագավորական ընտանիքի կողքին: Սա արդեն լուրջ մտորելու առարկապետք է դառնա:
Ի դեպ, Իրանի իշխանություններն էլ վստահ են, որ Թեհրանի ահաբեկչությունը ծրագրել եւ իրականացրել է Սաուդյան Արաբիան:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է