Քաթարը ճգնաժամի ֆոնին մթերքի ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Թուրքիայի և Իրանի հետ
Քաթարը ճգնաժամի ֆոնին սննդամթերքի ներմուծման հարցի շուրջ բանակցություններ է վարում Թուրքիայի և Իրանի հետ, այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:
Քաթարի համար սննդի հիմնական մատակարարներ հանդիսացող Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից և օդային հաղորդակցության դադարեցումից հետո Թուրքիան և Իրանը դիտարկվում են որպես հիմնական այլընտրանք սննդի մատակարարման հարցում:
Հայտնի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարություններին պատրաստություններ սկսել սննդի ու ջրի մատակարարումները կազմակերպելու համար: Մատակարարումները կիրականացվեն քաթարական ավիաուղիների բեռնատար ինքնաթիռներով:
Իր հերթին, Թուրքիայի արտահանողների միության նախագահ Մեհմեթ Բույուքելչին հանդես է եկել հայտարարությամբ, որ իրենք լիովին պատրաստ են բավարարել Քաթարի բնակչության սննդամթերքի և խմելու ջրի պահանջները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Նախօրեին Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին