Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, հայտնում է BBC-ն: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին: Ընդհանուր առմամբ, քվեարկության համար ամբողջ երկրում բացվել է ավելի քան 40 հազար տեղամաս:
Քվեարկությունը կավարտվի ժամը 22:00-ին:
Ընտրությունների արդյունքում կընտրվի 650 խորհրդարանական: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի մոտ 46,9 միլիոն ընտրող:
Ավելի վաղ հաղորդվել է, որ չնայած օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչություններին՝ ընտրությունները Մեծ Բրիտանիայում կկայանան հունիսի 8-ին, ինչպես նախատեսված էր:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրություններ է նշանակել վարչապետ Թերեզա Մեյը: Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրում Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվեից հետո պահանջվում է որոշակիություն, կայունություն և ուժեղ ղեկավարություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է